Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լիբանանի գործարարները հետաքրքրված են ՀՀ-ում գործունեություն ծավալելու հնարավորություններով

Լիբանանի գործարարները հետաքրքրված են ՀՀ-ում գործունեություն ծավալելու 
հնարավորություններով

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանցի գործարարները հետաքրքրված են Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորություններով: Նրանց ուշադրության կենտրոնում առևտրի, ինչպես նաեւ զբոսաշրջության ոլորտներն են: Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Լիբանանի շրջանի ատենապետ Սեպուհ Կալպակյանի կարծիքով, անհրաժեշտություն կա, որ երկու երկրների համապատասխան մարմիններն ավելի աշխուժ գործեն, որպեսզի արդյունքները սպասեցնել չտան:

«Թե հայաստանցին, թե լիբանանցին, երկուսն էլ ունեն առևտրային և տնտեսական լավ միտք: Բայց եւ այնպես երկու ժողովուրդներն էլ ապրում են երկրներում, որոնք դիմագրավում են տնտեսական ճգնաժամ: Երկու երկիրների մոտ լինելն անպայման պետք է նպաստի տնտեսական գործարքների ակտիվացմանը: Պետք է ասեմ, որ վերջին ժամանակահատվածում լիբանանցի գործարարների շրջանում նկատվում է հետաքրքրություն Հայաստանում առևտրի, ինչպես նաեւ զբոսաշրջության ոլորտների նկատմամբ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սեպուհ Գալփաքյանի հետ:

Երկու երկրների տնտեսական կապերի ակտիվացման գործում կարևորվում է նաև տեղի հայ համայնքի դերը: Պատգամավորը նշեց, որ վերջին շրջանում տեղի հայ համայնքի ներկայացուցիչներից շատերը հետաքրքրություն են ցուցաբերում նորանկախ Հայաստանի նկատմամբ:

«Ուրախալի է, որ անցնող տարիներին շատ լիբանանահայեր դիմել են քաղաքացիության համար: Դրական է մեծ թվով հայորդիների համար Երևան հաճախ այցելությունը: Նրանցից շատերի մոտ կա հայրենիքում գործ հիմնելու հետարքրքություն: Հուսանք, արդյունք կլինի և կստեղծվեն գործնական կապեր»,-ասաց նա:

Խոսելով հայ համայնքի մասին` պատգամավորը նշեց, որ նախքան 1975-ի քաղաքացիական պատերազմը, Լիբանանի համայնքը համարվում էր խոշոր եւ տեղի հայերի թիվը հաշվվում էր ավելի քան 250 000: Այդ 15 տարի տևած պատերազմի ընթացքում համայնքի կեսից ավելին գաղթեց:

«Հետեւաբար մեր ուժը, կարող ենք ասել, կիսվեց, սակայն այս ամենի հետ մեկտեղ համայնքը գրեթե չկորցրեց իր աշխատունակությունը: Ինչ վերաբերում է այն ոլորտներին, որտեղ մեր հայրենակիցները ներգրավված են, կարող եմ ասել, որ ամեն տեղ են: Չկա մի ոլորտ, որտեղ  հաջողակ հայ չլինի: Նրանք ներգրավված են հիմնականում արհեստի, ոսկերչության, առևտրի, ինչպես նաեւ բժշկական, շինարարական ոլորտներում»,-ասաց Սեպուհ Գալփակյանը:

Խոսելով համայնքի խնդիրների մասին` հայ ազգի պատգամավորը նշեց, որ ունեն հայապահպանության, տնտեսական խնդիր, բայց գլխավորը հայապահպանությունն է: Համայնքի աշակերտության զգալի հատվածը հաճախում է ոչ հայկական դպրոց, խառն ամուսնություններ են գրանցվում:

Լիբանանի հայ համայնքը մեծ դեր ունեցավ սիրիահայերի համար: Պատերազմի առաջին իսկ օրից սիրիահայերի ամենաապահով օթեւանը Լիբանանն էր, քանի որ սահմանակից երկիր է, իսկ տեղի հայ համայնքը բավական կազմակերպված է:

«Հազարավոր սիրիահայերի աջակցություն ցուցաբերվեց՝ կրթական, բժշկական, նյութական եւ ամեն տեսակի: Մեր տների, ինչպես նաև կենտրոնատեղերի դռները բաց մնացին: Երբ նկատվեց, որ պատերազմի ավարտը ձգձգվում է, սիրիահայերը սկսեցին արմատական լուծումների մասին մտածել: Ոմանք մեկնեցին Հայաստան, ուրիշներ Կանադա, Ավստրալիա եւ այլ երկրներ: Նրանք, ովքեր հնարավորություն ունեին Լիբանանում մնալու, տեղավորվեցին այստեղ»,-ասաց նա` նշելով, որ Հալեպի ազատագրումից հետո այնտեղ վերադարձողների թիվը մեծ չէ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am