Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Սերժ Սարգսյանը մեր քաղաքական թիմի անբեկանելի առաջնորդն է և շարունակելու է մնալ. Էդուարդ Շարմազանով

Սերժ Սարգսյանը մեր քաղաքական թիմի անբեկանելի առաջնորդն է և շարունակելու է մնալ. Էդուարդ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է 2018թ. ապրիլից հետո ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր գործունեությանը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո Շարմազանովը նախ հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը զբաղեցնելու է մինչև 2018թ. ապրիլ:

«Հիշեցնեմ նաև, որ մինչև 2022թ. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է մանդատ՝ ղեկավարելու իշխանությունը, իսկ պարոն Նախագահը մեր քաղաքական թիմի անբեկանելի առաջնորդն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ Սերժ Սարգսյանը շարունակելու է մնալ ՀՀԿ-ի առաջնորդը, իսկ այն, թե հետագա գործունեությունը որտեղ կշարունակի, ինչ կարգավիճակով՝ կերևա 2018թ. ապրիլին: Սակայն իմ սուբյեկտիվ կարծիքով, որը, գտնում եմ՝ շատ մոտ է իրականությանը, Սերժ Սարգսյան պետական ու ազգային գործչի ծառայություններն անհրաժեշտ են երկրին»,- եզրափակեց Շարմազանովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am