Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Արցախը որևէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ. Շարմազանով

Արցախը որևէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ. 
Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ որևէ կապ չունի: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Ժնևում կայացած հանդիպումից հետո ադրբեջանցի պաշտոնյաների կողմից հնչող հայտարարություններին, թե ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: «Նախ նշեմ, որ դրանք միայն հայտարարություններ են ներքին սպառման համար և բանակցվող սկզբունքների հետ որևէ կապ չունեն: Ինչ վերաբերվում է տարածքային ամբողջականությանը, ապա Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել և այդ երկրի տարածքային ամբողջականության հետ որևէ կապ չունի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Նա հիշեցրեց, որ Հոկտմբերյան հեղաշրջումից հետո՝ մինչև Ադրբեջանի Հանրապետության հիմնումը, Լեռնային Ղարաբաղում արդեն գոյություն ուներ հայկական պետական միավորում, և դա գաղտնիք չէ, հստակ փաստ է: «Եթե իրենք այդքան շատ են խոսում տարածքային ամբողջականության մասին, այստեղ էլ պետք է իրենց հիասթափեցնեմ:  1923-1924 թթ ԼՂԻՄ-ը ունեցել է իր Սահմանադրությունը: Խորհրդային ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ընդամենը տնտեսական կապի մեջ է եղել Ադրբեջանի հետ: Հիմնական նշանակումներն ուժային և քաղաքական պաշտոններում կատարել է Խորհրդային Միության ղեկավարությունը: Եվ ինչպես Ադրբեջանը, Հայաստանը, Լատվիան. Լիտվան, Էստոնիան և մյուս երկրներն անջատվել են Խորհրդային Միությունիեց, այնպես էլ Արցախը հանրաքվե է անցկացրել և անջատվել է: Եվ եթե մեր գործընկերները Եվրոպայում կամ այլ երկրներում ընդունում են նախկին խորհրդային երկրների անկախությունը, առնվազն տարակուսելի է, որ նրանք նույն բանը չեն անում Արցախի դեպքում, քանի որ նույն ընթացակարգերով այն անջատվել է ոչ թե Ադրբեջանից, այլ Խորհրդային Միոեւթյունից, որովհետև Ադրբեջանի կազմում այն չի էլ եղել»,- եզրափակեց Շարմազանովը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am