Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Սի Ցզինպինը վերընտրվեց Չինաստանի կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար

Սի Ցզինպինը վերընտրվեց Չինաստանի կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի կոմունիստական կուսակցության 19-րդ գումարման Կենտրոնական կոմիտեն հոկտեմբերի 25-ին կայացած իր առաջին լիագումար նիստում Սի Ցզինպինին վերընտրել Է ՉԿԿ-ի Կենտկոմի գլխավոր քարտուղար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել Է Պեկինի Ժողովրդական ժողովների տնից, որտեղ կայացել Է նիստը: Սի Ցզինպինը նաեւ զբաղեցնում Է պետության ղեկավարի՝ ՉԺՀ-ի նախագահի պաշտոնը: ՉԿԿ-ի Կենտկոմը Սի Ցզինպինին ընտրել Է նաեւ ՉԿԿ-ի ԿԿ-ի Ռազմական խորհրդի նախագահ:

Ռազմական խորհուրդը ղեկավարում Է Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակը, այն իր գործառույթներն իրականացնում Է երկրի զինված ուժերի կառավարման պետական մարմնի՝ ՉԺՀ-ի Կենտրոնական ռազմական խորհրդի հետ զուգահեռ:-0-/31/ 9.49


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am