Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Չինաստանի կոմկուսը ձգտում Է ընդլայնել բարեկամների միջազգային շրջանակը

Չինաստանի կոմկուսը ձգտում Է ընդլայնել բարեկամների միջազգային շրջանակը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի կոմկուսի Կենտկոմի միջազգային կապերի բաժնի վարիչի տեղակալ Գո Յեչժոուն, հոկտեմբերի 21-ին ելույթ ունենալով ՉԿԿ-ի 19-րդ համագումարի երրորդ մամուլի ասուլիսում եւ պատասխանելով լրագրողների հարցերին, նշել Է, որ հոկտեմբերի 18-ին համագումարի բացումից հետո ամեն օր շնորհավորական նամակներ են ստացվում արտասահմանյան կուսակցություններից, հայտնի քաղաքական գործիչներից, ներառյալ պետությունների ու կառավարությունների ղեկավարները եւ կոլեկտիվների ու կազմակերպությունների պատասխանատուները:

Նամակներում անկեղծ բարեմաղթանքներ են փոխանցվում եւ օգտակար առաջարկություններ արվում ՉԿԿ-ի եւ արտասահմանյան երկրների քաղաքական կուսակցությունների երկկողմ եւ բազմակողմ շփումների ընդլայնման վերաբերյալ: ՉԿԿ-ի Կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը կուսակցության 19-րդ համագումարի բացմանը ներկայացրած զեկույցում արտասահմանյան կուսակցությունների եւ քաղաքական կազմակերպությունների հետ փոխանակումներն ընդլայնելու հստակ ձգտում Է հայտնել:

Ներկայում Չինաստանի կոմունիստական կուսակցությունը կանոնավոր կապեր Է պահպանում 160-ից ավելի երկրների ավելի քան 400 քաղաքական կուսակցությունների ու կազմակերպությունների հետ: ՉԿԿ-ն եւ Չինաստանի կառավարությունը մշտապես մեծ ուշադրություն են դարձնում հարեւան երկրների հետ կապերի զարգացման վրա. կանոնավոր սեմինարներ են կազմակերպում Վիետնամի կոմունիստական կուսակցության եւ Լաոսի Ժողովրդական հեղափոխական կուսակցության հետ, համագործակցության կոնկրետ միջոցառումներ են իրականացվում կադրերի պատրաստման հարցում, երկխոսություն են վարում Կորեայի աշխատավորական կուսակցության հետ, սերտ կապեր են պահպանում Մոնղոլիայի եւ Ռուսաստանի հիմնական կուսակցությունների հետ:

ՉԿԿ-ի եւ Ճապոնիայի կուսակցությունների միջեւ իրականացվող փոխանակումները չին-ճապոնական հարաբերությունների բնորոշ գիծն են դարձել: «Մեր կուսակցությունը նաեւ ավանդական բարեկամական կապեր ունի Կորեական աշխատավորական կուսակցության հետ: Ինչ մակարդակով եւ երբ տեղի կունենան փոխանակումները, որոշում են երկու կողմերը»,-հայտարարել Է Գո Յեչժոուն:

Չինաստանի եւ Ճապոնիայի կուսակցությունների միջեւ կապերի վերաբերյալ հարցին ի պատասխան Գո Յեչժոուն պատմել Է, որ ընթացիկ տարվա օգոստոսին Ճապոնիայում անցկացվել Է Չինաստանի եւ Ճապոնիայի կառավարող կուսակցությունների միջեւ փոխանակումների մեխանիզմին նվիրված վեցերորդ խորհրդաժողովը: Կողմերը ընդգրկուն երկխոսություն են վարել եւ ցանկություն են հայտնել՝ շարունակել Չինաստանի եւ Ճապոնիայի միջեւ հարաբերությունների բարելավումն ու զարգացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am