Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը կարող է ավարտվել եկող տարի

Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը կարող է ավարտվել եկող 
տարի

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ երկրներն արագ տեմպով կատարեն վավերացումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն ասաց, որ նոյեմբերին համաձայնագրի ստորագրումից հետո, Հայաստանի համար բավական բարենպաստ դաշտ է ձեւավորվելու: «Համաձայնագրի վավերացումը  իրենից քաղաքական, տեխնիկական բնույթ է ներկայացնում, և  Եվրամիությունը պետք է ջատագովը լինի եւ անդամ-պետություններին խնդրի արագացնել վավերացումների գործընթացը»,-ասաց նա:

Թեւան Պողոսյանի խոսքով` Հայաստանն արդեն պետք է սկսի համաձայնագրով նախատեսված  բարեփոխումերի փաթեթների մշակումը: «Եթե ամեն ինչ ճիշտ անենք, 2018 թվականը բավարար կլինի վավերացման գործընթացն ավարտելու համար»,-հավելեց բանախոսը:

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախաստորագրվել է մարտի 21-ին: Համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է նոյեմբերին: Համաձայնագրի ստորագրումից հետո ադամ-երկրները կսկսեն համաձայնագրի վավերացման գործընթացը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am