Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

ՀՀ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ՀՀ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում հոկտեմբերի 9-ին և 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 10-12-ը և 13-ի գիշերը առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ արագություն:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Երևան քաղաքում հոկտեմբերի 9-ին, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 10-12-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am