Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարն այս տարի լավ կազմ է հավաքել. Արայիկ Բաղդադյան

Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարն այս տարի լավ կազմ է հավաքել. Արայիկ Բաղդադյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի կարծիքով Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարն այս տարի որակյալ կազմ է հավաքել:

«Ստեփան Սարգսյան անվան 22-րդ միջազգային մրցաշարին մասնակցում էին լավ ըմբիշներ: Թեպետ քիչ թիմեր էին եկել, բայց մրցաշարի որակըշատ բարձր էր: Ռուսաստանի հավաքականը ներկայացել էր երկրորդ և երրորդ համարի մարզիկներով: Օսեթյանը ևս առանձին թիմով էր եկել, իսկ վրացիները մոտ 35 մարզիկով էին եկել: Մրցաշարը պետք է հիմք ծառայի պատանի ըմբիշների համար, ոգևորվելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Բաղդադյանը:

Միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են մոտ 100 ըմբիշներ 5 երկրներից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բուլղարիայից և Վրաստանից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am