Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել Է Կաձուո Իսիգուրոյին

Գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել Է Կաձուո Իսիգուրոյին
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրականության 2017 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել Է Մեծ Բրիտանիայից ծագումով ճապոնացի Կաձուո Իսիգուրոյին՝ հուզական մեծ ուժով լի ստեղծագործության համար: Այդ մասին հոկտեմբերի 5-ին Ստոկհոլմում հայտարարել Է պարգեւի հանձնման համար պատասխանատու Շվեդիայի ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դանիուսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Իսիգուրոն «Օրվա մնացած մասը», «Բաց չթողնելով ինձ» եւ այլ վեպերի հեղինակն Է:
Գրականության մրցանակն այն հինգ պաարգեւներից մեկն Է, որը տասնիններորդ դարավերջին կտակվել Է շվեդ արդյունաբերող եւ գյուտարար Ալֆրեդ Նոբելի կողմից:
Ավանդաբար պարգեւատրման արարողությունը տեղի Է ունենում Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին՝ Նոբելյան մրցանակների հիմնադրի վախճանի օրը:
Նոբելյան մրցանակներից յուրաքանչյուրի գումարը 2017 թվականին կազմում Է 9 մլն շվեդական կրոն (1 մլն ԱՄՆ-ի դոլար), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]