Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լիբանանահայ համայնքային գործիչ Արմեն Հարությունյանին հանձնվել է Մովսես Խորենացու մեդալ

Լիբանանահայ համայնքային գործիչ Արմեն Հարությունյանին հանձնվել է Մովսես 
Խորենացու մեդալ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում հոկտեմբերի 3-ին ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն այցելել է լիբանանահայ համայնքային գործիչ Արմեն Հարությունյանին և նրան հանձնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով շնորհված Մովսես Խորենացու մեդալը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպան Մկրտչյանը նշել է, որ այդ պարգևը Արմեն Հարությունյանի՝ յոթ տասնամյակից ավելի ծավալվող բեղուն գործունեության, Լիբանանի հայ համայնքի շրջանակներում և Հայաստանին ցուցաբերված աջակցության արժանի գնահատականն է:

Տեղեկանք. Արմեն Հարությունյանը ծնվել է 1930թ. փետրվարի 6-ին Հալեպում:  1961թ. տեղափոխվել է Բեյրութ: Զբաղվել է ձեռնարկատիրությամբ:  Երիտասարդ տարիքից զբաղվել է համայնքային գործունեությամբ՝ ղեկավարելով Այնթափի Հայրենակցական միությունը Հալեպում, ապա և Բեյրութում: Եղել է Հայ Երիտասարդաց Ընկերակցության, ինչպես նաև ՀԲԸՄ անդամ: Հիմնել է  «Արմեն և Միմի Հարությունյան» հրատարակչությունը, տպագրել մոտ վեց տասնյակ գրքեր:  Բարեգործական գործունեությամբ աջակցել է ՀԲԸՄ և Թեքեյան վարժարանների ուսուցիչներին: 2014թ. Հայկազյան համալսարանի ուսանողների համար հիմնադրամ է ստեղծել: Նվիրաբերություններ է կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանում Այնթափի գործարանի հիմնմանը: Ֆինանսապես աջակցել է լիբանանահայ մամուլին, հեղինակել է եռահատոր ստեղծագործությունը «Նամակներ» վերտառությամբ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]