1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ պետական բյուջեի եկամտային աճը տարվա 9 ամիսներին կազմել է 9.4 տոկոս

 ՀՀ պետական բյուջեի եկամտային աճը տարվա 9 ամիսներին կազմել է 9.4 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն ամեն ամիս հարկային եկամուտների շարունակական աճ է արձանագրել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը` ներկայացնելով 2017 թվականի 9 ամսվա գործունեության արդյունքները:

«2017 թվականի 9 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 860.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ` ներառյալ ԱԱՀ-ի գումարները: Նախորդ տարվա 9 ամիսների համեմատ պետական բյուջեի եկամտային աճը կազմել է ավելի քան 74 մլրդ դրամ կամ 9.4 տոկոս: 640.7 մլրդ դրամն ապահովվել է հարկային մարմինների, իսկ 219.7 մլրդ դրամը` մաքսային մարմինների կողմից: Հարկային մարմինների մասով աճը կազմել է 39.9 մլրդ դրամ կամ 6.7 տոկոս, իսկ մաքսային մասով` 34 մլրդ կամ 18.3 տոկոս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վարդան Հարությունյանը:

ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ առանց ԱԱՀ-ի հետ վերադարձի հարկային եկամուտները կազմել են 818.5 մլրդ դրամ, ինչը 8.8 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Նա հատկանշական համարեց այն, որ մուտքերի ապահովումը եղել է հարկային վարչարարության բարձրացման շնորհիվ` գերավճարների, ապառքների, ստուգումների կրճատման պայմաններում: 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին վերաբերող իրական գերավճարները նվազել են 7.2 մլրդ դրամով, իսկ չվճարված հարկերի գծով պարտավորությունները` ապառքները, 2016 թվականի հոկտեմբերի համեմատ նվազել են 6.5 մլրդ դրամով:

2016 թվականի սեպտեմբերից սկսած՝ 1 տարվա ընթացքում շուրջ 47.8 տոկոսով, իսկ 2017 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում 34.3 տոկոսով կրճատվել է հարկային մարմինների կողմից իրականացված ստուգումների և ուսումնասիրությունների քանակը: Վարդան Հարությունյանի խոսքով, դա արդյունք է ստուգման ենթակա ռիսկային հարկ վճարողների ընտրողականության ավտոմատ համակարգի կատարելագործման, որի շնորհիվ հարկային ստուգումներն առավել հասցեական ու արդյունավետ են դարձել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]