Քաղաքականություն

ՄԽ եռանախագահները հոկտեմբերին կլինեն տարածաշրջանում նախագահների հանդիպումը նախապատրաստելու նպատակով

1 րոպեի ընթերցում

ՄԽ եռանախագահները հոկտեմբերին կլինեն տարածաշրջանում նախագահների հանդիպումը նախապատրաստելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները կայցելեն տարածաշրջան հոկտեմբերի առաջին կեսին՝ նախապատրաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ համատեղ ասուլիսի շրջանակում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ խոսվել է երկու երկրների նախագահների մակարդակով առաջիկայում հանդիպում անցկացնելու, ինչպես նաեւ եռանախագահների` տարածաշրջան այցելության մասին»,-ասաց նա:

Մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի մամուլի խոսնակի հայտարարությունն այն մասին, թե Էլմար Մամեդյարովը համաձայնել է ՄԽ եռանախագահների հնչեցրած առաջարկներին՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց.

«Միայն Ադրբեջանում կարող են ասել, թե ինչ առաջարկներ են գրգռել իրենց հետաքրքրությունը»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում