Տարածաշրջանային

Վրաստանի խորհրդարանն ընդունեց նոր Սահմանադրությունը

1 րոպեի ընթերցում

Վրաստանի խորհրդարանն ընդունեց նոր Սահմանադրությունը
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերի 26-ին կայացած արտահերթ նիստում ձայների մեծամասնությամբ երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել Է երկրի Սահմանադրության ուղղումները, որոնք նախատեսում են անցում կառավարման խորհրդարանական ձեւին:

Ուղղումները հաստատվել են 117 «կողմ» եւ երկու «դեմ» ձայներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վրաստանի խորհրդարանն ավելի վաղ ուղղումների փաթեթն ընդունել Էր երկու ընթերցմամբ: Ուղղումների փաթեթը մշակվել Էր հատուկ ստեղծված Պետական սահմանադրական հանձնաժողովի կողմից:

Սահմանադրության նոր տարբերակը չեն պաշտպանում հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ընդդիմությունը եւ մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ, որոնք բանակցությունների արդյունքում մշակեցին ուղղումների իրենց տարբերակը եւ այն առաջարկեցին իշխանություններին, սակայն կառավարող թիմում խոստացան Սահմանադրության նոր տարբերակում ուղղումներ մտցնել ավելի ուշ, հաղորել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում