Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Դեկտեմբեր

Իրաքի և Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են սկսում երկու երկրների սահմանին


ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի զինված ուժերը Թուրքիայի զինվորականների հետ զորավարժություններ կսկսեն Իրաքյան Քրդստանի սահմանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոտոսի»-ն, այս մասին ասվում է Իրաքի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության մեջ:

«Իրաքի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարում է Իրաքի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ լայնամասշտաբ զորավարժությունների մեկնարկի մասին»,- ասվում է Իրաքի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունում:

Իրաքյան Քրդստանում սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե է անցկացվում: Տարածաշրջանի իշխանություններն այդ հանրաքվեն անցկացնում է միակողմանիորեն՝ առանց Բաղդադի համաձայնության: Իրաքի կենտրոնական իշխանությունները հայտարարել են, որ չեն ճանաչի հանրաքվեի արդյունքները, քանի որ հանրաքվեն խախտում է երկրի սահմանադրությունը: Հանրաքվեի դեմ քվեարկել են Իրաքի խորհրդարանը և երկրի Գերագույն դատարանը: Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել է, որ իրենք պատրաստ են քայլերի դիմել երկրի տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ, այդ թվում՝ հնարավոր է նաև ռազմական միջամտություն:

Հանրաքվեի անցկացումը քննադատել են ԱՄՆ, Իրանը, Թուրքիան, մի շարք այլ պետություններ, ինչպես նաև Արաբական երկրների լիգան:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ