ԴԱՀԿ-ն մեկ շաբաթում ստացել է 1864 դիմում և գրություն
11:50, 25 Սեպտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկադիր կատարման ծառայությունը 2017 թվականի սեպտեմբերի 19-23-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացել է 1864 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 256 հեռախոսազանգի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնից, նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 11 բողոքի:
2017 թվականի սեպտեմբերի 19-23-ը ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1434 քաղաքացի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում