ԴԱՀԿ-ն մեկ շաբաթում ստացել է 1864 դիմում և գրություն

Armenpress 11:50, 25 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկադիր կատարման ծառայությունը 2017 թվականի սեպտեմբերի 19-23-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացել է 1864 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 256 հեռախոսազանգի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնից, նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 11 բողոքի:

2017 թվականի սեպտեմբերի 19-23-ը ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1434 քաղաքացի:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am