Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ՀՀ ԱԺ նախագահը վստահեցնում է՝ որևէ հանգուցալուծում չի կարող գերակա լինել Արցախի ժողովրդի ազատ կամքին

 ՀՀ ԱԺ նախագահը վստահեցնում է՝ որևէ հանգուցալուծում չի կարող գերակա լինել 
Արցախի ժողովրդի ազատ կամքին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման որևէ բանակցություն, քննարկում կամ հանգուցալուծում չի կարող գերակա լինել Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությանը, Արցախի անվտանգությանն ու խաղաղությանը: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ընթացքում իր ելույթում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: «Սա մեր քաղաքականության ելակետն է, որի մասին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հստակ հայտարարեց նաև Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Բաբլոյանը:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանի սահմանների անվտանգությունը և խաղաղությունը անբաժանելի են Արցախի սահմանների անվտանգությունից. անհերքելի իրողություն է հայկական երկրորդ պետության գոյությունը: «Արցախը նաև համահայկական երազանքի մարմնավորումն է: Համոզված եմ, որ բոլորդ էլ վստահ եք հայկական զինուժի մարտական պատրաստականության վրա: Մեր բանակը օր օրի հզորանում է նաև ձեր աջակցության շնորհիվ, որովհետև նույնիսկ ամենահեռու վայրում գտնվող հայը չի կարող անտարբեր լինել մեր բանակի նկատմամբ: Հենց սա է «Ազգ-բանակ» գաղափարախոսության ցայտուն օրինակը»,- նշեց Բաբլոյանը:

Նա շեշտեց, որ ՀՀ իշխանությունները շատ լավ գիտակցում են, թե ինչ մարտահրավերներ կան պետության առջև: «Մենք առաջին հերթին ելնում ենք մեր շահերից և նպատակներից՝ դիվանագիտական միջոցներ ու հնարքներ օգտագործելով»,- ասաց ԱԺ նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am