Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արցախը վաղ թե ուշ կվերադառնա ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային սեղան. Արցախի արտգործնախարար

Արցախը վաղ թե ուշ կվերադառնա ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային 
սեղան. Արցախի արտգործնախարար

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը համոզված է, որ վաղ թե ուշ Արցախը կվերադառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային սեղան: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանկաներում «Արտաքին քաղաքականության օրակարգ» թեմատիկ քննարկման ընթացքում Կարեն Միրզոյանը վսատահություն հայտնեց, որ Արցախի լիարժեք վերադարձը բանակցային սեղան նոր լիցք կհաղորդի բանակցային գործընթացին:

«Այս տեսակետը կիսում են թե Հայաստանում, թե միջազգային կառույցներն ու միջնորդները: Միակ խոչընդոտողն Ադրբեջանն է իր ապակառուցողական քաղաքականությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Միրզոյանը:

Նա հավելեց, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի Արցախը դուրս մնա բանակցային գործընթացից: «Նրանք շատ լավ են հասկանում, որ Արցախի լիարժեք մասնակցությունը բանակցություններին հօդս կցնդեցնի այն ստահոդ մտքերը, որ նրանք տարիներ շարունակ հնչեցրել են»,- ասաց Արցախի Հանրապետության ԱԳ նախարարը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]