Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արցախում դատապարտված դիվերսանտի որդին ապատեղեկացնում է հանրությանը

Արցախում դատապարտված դիվերսանտի որդին ապատեղեկացնում է հանրությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցներին տված մեկնաբանության մեջ Արցախում դատապարտված դիվերսանտ Դիլհամ Ասկերովի որդի Քուրդօղլու Ասկերովը նշել է, որ իբր հոր մասին արդեն յոթ ամիս է՝ որևէ տեղեկություն չունեն:

Այս կապակցությամբ, ի պատասխան «Արցախպրես»-ի հարցադրմանը, Լեռնային Ղարաբաղի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանն հիշեցրել է, որ ընթացիկ տարվա մայիսի 10-ին և հունիսի 21-ին ԿԽՄԿ-ն հաղորդագրություններ է տարածել, համաձայն որոնց, ԿԽՄԿ առաքելության ներկայացուցիչներն այցելություններ են կատարել Դ. Ասկերովին և Շ. Գուլիևին՝ վերջիններիս ազատազրկման պայմաններին և նրանց հանդեպ վերաբերմունքին ծանոթանալու, ինչպես նաև բանտարկյալների և նրանց հարազատների միջև կապ ապահովելու նպատակով։

Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցները նույնպես անդրադարձել են այդ հարցերին, մասնավորապես, օգոստոսի 30-ին ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը տարածել էր ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Իլախա Գուսեյնովայի մեկնաբանությունը այն մասին, որ ԿԽՄԿ առաքելությունը այցելել է Դ. Ասկերովին և Շ. Գուլիևին: «Համաձայն իր առաքելության` ԿԽՄԿ-ն պարբերաբար այցելում է բանտարկյալներին, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և նրանց հանդեպ վերաբերմունքի դիտարկում անցկացնի, ինչպես նաև կապ ապահովի բանտարկյալների և նրանց հարազատների միջև»,- ԱՊԱ-ին ասել էր Ի. Գուսեյնովան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am