Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 90-ի

Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 90-ի
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 90-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտինել Է երկրի ներքին գործերի նախարարությունը:

«Հաղորդվում Է, որ զոհվածների թիվը հասել Է 90-ի, նրանցից 71-ը Օահակայի նահանգից են, 15-ը՝ Չյապասից եւ չորսը՝ Տաբասկոյից»,- ասված Է գերատեսչության հայտարարության մեջ: Ավելի վաղ տեղեկացվել Էր 65 զոհվածների մասին:

8,2 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել Է սեպտեմբերի 8-ին UTC ժամանակով ժամը 04:49-ին (Երեւանի ժամանակով ժամը 08:49-ին): Էպիկենտրոնը գտնվում Էր Տրես-Պիկոս բնակավայրից 119 կիլոմետր հարավ-արեւմուտք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը 33 կիլոմետր խորության վրա Էր:

Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը հայտնել Է, որ Մեքսիկայի ափերի մոտ ալիքների բարձրությունը հասել Է մեկ մետրի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am