Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 90-ի
11:13, 11 Սեպտեմբեր, 2017«Հաղորդվում Է, որ զոհվածների թիվը հասել Է 90-ի, նրանցից 71-ը Օահակայի նահանգից են, 15-ը՝ Չյապասից եւ չորսը՝ Տաբասկոյից»,- ասված Է գերատեսչության հայտարարության մեջ: Ավելի վաղ տեղեկացվել Էր 65 զոհվածների մասին:
8,2 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել Է սեպտեմբերի 8-ին UTC ժամանակով ժամը 04:49-ին (Երեւանի ժամանակով ժամը 08:49-ին): Էպիկենտրոնը գտնվում Էր Տրես-Պիկոս բնակավայրից 119 կիլոմետր հարավ-արեւմուտք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը 33 կիլոմետր խորության վրա Էր:
Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը հայտնել Է, որ Մեքսիկայի ափերի մոտ ալիքների բարձրությունը հասել Է մեկ մետրի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
© 2009 ARMENPRESS.am