Տարածաշրջանային

Բուլղարիայի դատախազությունը հետաքննում է UNESCO-ի նախագահի ամուսնու մասնակցությունն ադրբեջանական կոռուպցիոն սկանդալին

2 րոպեի ընթերցում

Բուլղարիայի դատախազությունը հետաքննում է UNESCO-ի  նախագահի ամուսնու մասնակցությունն ադրբեջանական կոռուպցիոն սկանդալին

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարական դատախազությունը հետաքննություն է սկսել UNESCO-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի ամուսնու` Կալին Միտրևի շուրջ, ում անունը հիշատակվում է «Ադրբեջանական լվացքատուն» խորագիրը ստացած կոռուպցիոն սկանդալի հետ:

Այդ մասին, ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հայտնում է Բուլղարիայի գլխավոր դատախազության պաշտոնական կայքը:

«Գլխավոր դատախազությունն ադրբեջանական ընկերությունների անօրինական վճարումների մասին ԶԼՄ-ներում տեղ գտած հաղորդագրությունների շուրջ հետաքննություն է սկսել: Դրանցում հիշատակվում է նաև Կալին Միտրևի անունը»,- ասված է հայտարարության մեջ:

ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների համաձայն` լուրջ կասկածներ կան, որ Ադրբեջանի իշխանությունների հետ կոռուպցիոն գործընթացների մեջ Կալին Միտրևի մասնակցությունն, ամենայն հավանականությամբ, ազդեցություն է ունեցել նաև նրա կնոջ` UNESCO-ի նախագահ Իրինա Բոկովայի պրոֆեսիոնալ գործունեության վրա և նա առանձին դեպքերում չարաշահելով պաշտոնական դիրքը՝ ծավալել է արբեջանամետ գործունեություն:

Ադրբեջանի իշխող էլիտան երկու տարի շարունակ տնօրինել է 2,8 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ գաղտնի հաշիվ, որի միջոցներով գումարներ են վճարվել եվրոպացի քաղաքական գործիչներին ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար, ինչպես նաև կատարվել են թանկարժեք գնումներ:

Այս տվյալները հայտնաբերվել են եվրոպական պարբերականների կոնսորցիումի կողմից իրականացված հետաքննության արդյունքում, որը հրապարակվել է Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) կողմից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում