Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նշվել են ընտանեկան հանգստի համար աշխարհի լավագույն հյուրանոցները

Նշվել են ընտանեկան հանգստի համար աշխարհի լավագույն հյուրանոցները
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարում ընտանեկան հանգստի համար լավագույն հյուրանոցներ են ճանաչվել երկու հյուրանոցներ Դանիայում եւ ԱՄՆ-ում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Hotels.com ծառայության մամուլի տեղեկագրում:
Hotels.com-ի «Հյուրերի ընտրություն – 2017» մրցանակով նշվել են տեղավորման օբյեկտներ Bandholm Hotel-ը Դանիայի հարավում եւ Stein Eriksen Lodge-ն ԱՄՆ-ի Յուտայի նահանգում: Հինգբալանոց սանդղակով դրանք երկուսն Էլ ստացել են 4,7 բալ գնահատականը:
Bandholm Hotel-ի կենվորները կարող են հանգստանալ հյուրանոցի մոտ գտնվող սաֆարի-պարկում, ջրաշխարհում կամ ժամանցների զբոսայգում: Հյուրերի տրամադրության տակ են հյուրանոցի սպա-կենտրոնը եւ մերձակա թանգարանները:
Stein Eriksen Lodge-ը գտնվում Է Փարկ Սիթի քաղաքում, որը հայտնի Է իր լեռնադահուկային առողջավայրերով:
Վարկանիշի երկրորդ տեղը բաժանել են The Andaman, a Luxury Collection Resort հյուրանոցները Մալայզիայում, Fairmont Mayakoba-ն Մեքսիկայում, Fleur de Chine Hotel-ը Թայվանում եւ Universal Port Hotel-ը Ճապոնիայում: Տեղավորման այս օբյեկտներից յուրաքանչյուրին գնահատել են 4,6 բալ:
Եռյակը եզրափակում են Դուբայի JA Jebel Ali Beach Hotel հյուրանոցը եւ Բրազիլիայի Wish Resort Golf Convention-ը՝ 4,5 բալ արդյունքով: Չորրորդ հորիզոնականը բաժին Է հասել Մալթայի The Westin Dragonara Resort հյուրանոցին: Դրա ցուցանիշը կազմել Է 4,4 բալ: Հինգերորդ տեղում Է Ninepipes Lodge հյուրանոցն ԱՄՆ-ի Մոնտանայի նահանգում: Այն ստացել Է չորս բալ:
Վարկանիշը, որում տեղ Է գտել 100 հյուրանոց, կազմվել Է ամբողջ աշխարհի հյուրանոցների վերաբերյալ ճանապարհորդների ավելի քան 25 միլիոն արձագանքների հիման վրա:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am