Նշվել են ընտանեկան հանգստի համար աշխարհի լավագույն հյուրանոցները

Armenpress 16:59, 22 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարում ընտանեկան հանգստի համար լավագույն հյուրանոցներ են ճանաչվել երկու հյուրանոցներ Դանիայում եւ ԱՄՆ-ում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Hotels.com ծառայության մամուլի տեղեկագրում: Hotels.com-ի «Հյուրերի ընտրություն – 2017» մրցանակով նշվել են տեղավորման օբյեկտներ Bandholm Hotel-ը Դանիայի հարավում եւ Stein Eriksen Lodge-ն ԱՄՆ-ի Յուտայի նահանգում: Հինգբալանոց սանդղակով դրանք երկուսն Էլ ստացել են 4,7 բալ գնահատականը: Bandholm Hotel-ի կենվորները կարող են հանգստանալ հյուրանոցի մոտ գտնվող սաֆարի-պարկում, ջրաշխարհում կամ ժամանցների զբոսայգում: Հյուրերի տրամադրության տակ են հյուրանոցի սպա-կենտրոնը եւ մերձակա թանգարանները: Stein Eriksen Lodge-ը գտնվում Է Փարկ Սիթի քաղաքում, որը հայտնի Է իր լեռնադահուկային առողջավայրերով: Վարկանիշի երկրորդ տեղը բաժանել են The Andaman, a Luxury Collection Resort հյուրանոցները Մալայզիայում, Fairmont Mayakoba-ն Մեքսիկայում, Fleur de Chine Hotel-ը Թայվանում եւ Universal Port Hotel-ը Ճապոնիայում: Տեղավորման այս օբյեկտներից յուրաքանչյուրին գնահատել են 4,6 բալ: Եռյակը եզրափակում են Դուբայի JA Jebel Ali Beach Hotel հյուրանոցը եւ Բրազիլիայի Wish Resort Golf Convention-ը՝ 4,5 բալ արդյունքով: Չորրորդ հորիզոնականը բաժին Է հասել Մալթայի The Westin Dragonara Resort հյուրանոցին: Դրա ցուցանիշը կազմել Է 4,4 բալ: Հինգերորդ տեղում Է Ninepipes Lodge հյուրանոցն ԱՄՆ-ի Մոնտանայի նահանգում: Այն ստացել Է չորս բալ:Վարկանիշը, որում տեղ Է գտել 100 հյուրանոց, կազմվել Է ամբողջ աշխարհի հյուրանոցների վերաբերյալ ճանապարհորդների ավելի քան 25 միլիոն արձագանքների հիման վրա:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am