Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երևանը Չինաստանի համար ավիացիոն տարանցիկ ուղի դարձնելու հնարավորություն կա

Երևանը Չինաստանի համար ավիացիոն տարանցիկ ուղի դարձնելու հնարավորություն 
կա

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն աշնանը հանդիպելու է Չինաստանի ավիացիոն իշխանությունների և ավիաընկերությունների հետ՝ երկկողմ ուղիղ չվերթեր կազմակերպելու հարցը քննարկելու համար: Այդ մասին Ավետիսյանն ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով այն լուրերին, թե Չինաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանում Հայաստանը դիտարկում է որպես ավիացիոն տարանցիկ ուղի:

Ավետիսյանը հիշեցրեց, որ մի քանի օր առաջ Չինաստանի հետ ստորագրվել է փաստաթուղթ, որով կողմերը գնում են ավիացիոն շուկայի ազատականացման և իրավական դաշտի կարգավորման: «Աշնանն այցելելու եմ Չինաստան և ակնկալում եմ ստորագրել միջպետական նոր համաձայնագիր: Նախատեսում եմ հանդիպումներ չինական ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկենք Հայաստան-Չինաստան չվերթի հնարավոր իրականացումը: Եթե այս փուլը անցնենք հաջողությամբ, ոչինչ չենք բացառում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը:  

Նրա խոսքով, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանն իր ենթակառուցվածքներով պատրաստ է ընդունել մեծաքանակ ուղևորներ և չվերթեր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am