Չնայած ԱՄՆ-ի կոչին՝ Իրաքի քրդերը մտադիր չեն փոխել հանրաքվեի օրը
ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, չնայած ԱՄՆ-ի՝ անցկացման օրը փոխելու կոչին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Օրը մնում է անփոփոխ՝ սեպտեմբերի 25-ը», - հայտարարել է քրդերի բարձրաստիճան ներկայացուցիչ Հոշիար Զեբարին:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ հեռախոսազրույցում կոչ էր արել հետաձգել անկախության վերաբերյալ քրդական հանրաքվեն:
Ինքնավար Իրաքյան Քուրդիստանի իշխանություններն ավելի վաղ Իրաքից առանձնանալու մասին հանրաքվեն նշանակել էին սեպտեմբերի 25-ին: Քրդական իշխանությունների քայլը քննադատել էին Բաղդադը և նրա հիմնական գործընկերներ՝ Թեհրանն ու Վաշինգտոնը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում