Հայ շախմատիստներն Իսպանիայում զբաղեցրել են առաջին ու երկրորդ տեղերը
13:45, 11 Օգոստոս 2017
ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում անցկացված Միկայել Կաստելայի հուշամրցաշարի առաջին ու երկրորդ տեղերը զբաղեցրել են Հայաստանի շախմատիստները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կարեն Գրիգորյանն ու Տիգրան Ս. Պետրոսյանը հաղթանակ են տարել վերջին՝ 9-րդ տուրում և 7․5-ական միավորով բաժանել առաջին տեղը:
Լավագույն եռյակը եզրափակած հնդիկ Պ․ Ինիյանը վաստակել է 7 միավոր։ Մրցաշարին մասնակցել է 143 շախմատիստ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում