Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Սպասվող լրահոս. 03.08.2017

Սպասվող լրահոս. 03.08.2017

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 

Արտադրություն կազմակերպելու նպատակով սիրիահայերին անհատույց տարածքներ կտրամադրվեն: «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպությունը դիմել է կառավարությանը՝ սիրիահայերին գործարար աջակցություն ցույց տալու նպատակով հատկացնել համապատասխան տարածք: Այս հարցը ներառված է այսօր` օգոստոսի 3-ին կայանալիք կառավարության նիստի օրակարգում: Ներկայացված նախագծով նախատեսվում է Կոմիտասի 49/3 հասցեում գտնվող շենքի 2-րդ մասնաշենքից  5 տարի ժամկետով անհատույց օգտագործման տարածք տրամադրել «Սիրիահայերի միություն» ՀԿ-ին: Տարածքում նախատեսվում է կազմակերպել փոքր արտադրություն, որում կներգրավվեն Սիրիայից ՀՀ ներգաղթած սիրիահայերը, որոնք ունեն համապատասխան մասնագիտական կարողություններ:

Լրագրողների հետ կհանդիպի ՀՊՏՀ դոցենտ, տնտեսական գիտությունների թեկնածու Ատոմ Մարգարյանը: Նա իր դիտարկումները կներկայացնի Հայաստանի տնտեսական վիճակի վերաբերյալ, կանդրադառնա  Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված կիսամյակային տնտեսական ցուցանիշներին, հնարավոր զարգացումներին:

Օգոստոսի 3-ին լրանում է  Իրաքի հյուսիսում եզդիների նկատմամբ  կատարված ոճրագործության 3-րդ տարին: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը լրագրողների հետ հանդիպմանը կխոսի 2014թ.-ի օգոստոսի 3-ին Իրաքի հյուսիսում եզդիների նկատմամբ  կատարված ոճրագործության և միջազգայնորեն այն ճանաչելու հիմնահարցերի մասին: Թեմային կանդրադառնա նաև եզդիական համայնքի ներկայացուցիչ, «Հանրային ռադիոյի» եզդերեն հաղորդումների բաժնի ավագ խմբագիր Հասան  Թամոյանը:

Սևանից լրացուցիչ ջրառի խնդիրը մասնագետների ուշադրության կենտրոնում է: Գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Էվելինա Ղուկասյանը իր վերլուծությունները կներկայացնի թեմայի վերաբերյալ:

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության եզրափակչում հաղթել է Ջիբրալթարի հավաքականին և նվաճել է չեմպիոնի կոչումը: Հայաստանի բասկետբոլի թե՛կանանց, և թե՛ տղամարդկանց մինչև 16 տարեկանների հավաքականների հաղթանակներին կանդրադառնան բասկետբոլի մինչեւ 16 տարեկան տղաների հավաքականի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանը, բասկետբոլի մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am