Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ուկրաինան Այվազովսկու 200-ամյակին գեղարվեստական փոստային նամականիշ է թողարկել

Ուկրաինան Այվազովսկու 200-ամյակին գեղարվեստական փոստային նամականիշ է 
թողարկել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի փոստային կապի «Ուկրփոստ» ազգային օպերատորը աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին գեղարվեստական փոստային նամականիշ է թողարկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:

Փոստային նամականիշը շրջանառության մեջ կմտնի 140 հազար օրինակով, իսկ գեղաթերթիկը՝ 36 հազար օրինակով: Նամականիշի և գեղաթերթիկի դիզայնի հեղինակը Վասիլի Վասիլենկոն է:

«Տաղանդավոր ծովանկարչին նվիրված փոստային նամականիշն անհրաժեշտ քայլ է պետության կողմից՝ հայ-ուկրաինական բարեկամության զարգացման գործում նրա ներդրման համար»,- նշել է ուկրաինացի պատմաբան Եվգենի Սաֆարյանսը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի ազգային բանկը շրջանառության մեջ է դրել հայտնի հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200 ամյակին նվիրված հուշադրամ: Հուշադրամը թողարկվել է «Ուկրաինայի երևելի անձինք» շարքում՝ 35 հազար օրինակով:

«Մեծ նկարչի ծննդյան 200 ամյակի կապակցությամբ հուշադրամի և նամականիշի թողարկումը վառ ապացույցն է նրա, որ պետությունը գնահատում է Հովհաննես Այվազովսկու ներդրումը համաշխարհային գեղանկարչության գանձարանում: Դա ցույց է տալիս նաև հայկական և ուկրաինական մշակույթների փոխադարձ հարստացման ֆենոմենը»,- ասել է ուկրաինացի պատմաբան, տեսաբան Մաքսիմ Ցարենկոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am