Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Լենինգրադյան և Շինարարների փողոցների խաչմերուկի մոտակայքում երկու անձ վրաերթի է ենթարկվել

Լենինգրադյան և Շինարարների փողոցների խաչմերուկի մոտակայքում երկու անձ 
վրաերթի է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 27-ին, ժամը 13:53-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան և Շինարարների փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի 01 MA 909 պետհամարանիշով ավտոմեքենայով վարորդ՝ 1980 թ. ծնված Գ. Ս.-ը վրաերթի է ենթարկել 1985 թ. ծնված Թ. և 1957 թ. ծնված Ա. Ե.-երին:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածներին, ովքեր հոսպիտալացվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am