Սփյուռք

Հրանուշ Հակոբյանը կարևորեց Համահայկական 6-րդ համաժողովի անցկացումը Հայրենիք-Սփյուռք կապերի ուժեղացման առումով

2 րոպեի ընթերցում

Հրանուշ Հակոբյանը կարևորեց Համահայկական 6-րդ համաժողովի անցկացումը Հայրենիք-Սփյուռք կապերի ուժեղացման առումով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենիք-Սփյուռք սեպտեմբերին կայանալիք համահայկական 6-րդ համաժողովը լինելու է ամենագլխավոր հարթակը Հայրենիք-Սփյուռք կապերի սերտացման և ուժեղացման առումով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 27-ին Հայ մարմնակրթական ընդհանուր միության պատվիրակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Այս հարթակում հնարավորություն է տրվելու տարբեր մտքեր, գաղափարներ, ոչ ստանդարտ առաջարկություններ անելու, որոնք շատ հնարավոր է հետագայում իրականություն դառնան»,- ասաց Հակոբյանը:

Սփյուռքի նախարարի խոսքով` համաժողովին հրավիրված են աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ: «Ներկայումս արդեն իսկ 67 երկրի ներկայացուցիչ ընդգրկվել է համաժողովին և մինչև սեպտեմբերին այդ թիվը կավելանա»,- նշեց Հրանուշ Հակոբյանը:

Նախարարը հայտնեց, որ համաժողովում քննարկվելու է չորս հիմնական հարց` Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները և տարածաշրջանային հարցերը, որի պատասխանատուն լինելու Պաշտպանության նախարարը, երկրորդը` արտաքին քաղաքական օրակարգային խնդիրները, որի պատասխանատուն լինելու է Արտաքին գործերի նախարարը, երրորդ հարցը վերաբերելու է Հայաստանի տնտեսական զարգացմանը և հայ առևտրական ցանցի գործունեությանը, որի պատասխանատուն լինելու է փոխվարչապետը, իսկ չորրորդը` հայապահպանությանը, որի պատասխանատուն է լինելու Սփյուռքի նախարարը:

Նախարարը համաժողովին հրավիրեց նաև ՀՄԸՄ անդամներին:

Հայրենիք-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը կայանալու է սեպտեմբերի 17-20-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում