Տնտեսություն

ՀՀ ֆինանսների նախարարն անդրադարձել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին և դրանց հնարավոր ազդեցությանը Հայաստանի վրա

1 րոպեի ընթերցում

  ՀՀ ֆինանսների նախարարն անդրադարձել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին և դրանց հնարավոր ազդեցությանը Հայաստանի վրա

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը չի կարծում, թե Ռուսաստանի դեմ Արևմուտքի նոր պատժամիջոցները էական ցնցումներ կառաջացնեն Ռուսաստանի տնտեսության մեջ, և Հայաստանն էլ հակադարձ ճանապարհով կունենա ցնցումներ:«Ռուսաստանի տնտեսությունն արդեն սովորել է ապրել այդպիսի պատժամիջոցներով, և լրացուցիչ խորացումը, չեմ կարծում, որ էական ցնցումների կբերի, բացասական ազդեցություններ, հնարավոր է, բերի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ,ասաց նախարարը՝ հիշեցնելով, որ պատժամիջոցներից հետո ռուսական ռուբլին կրկին սկսեց արժեզրկվել ԱՄՆ դոլարի նկատմամբ։

ՀՀ ֆինանսների նախարարը փաստեց, որ արժեզրկումը շատ մեծ չէր:«Այսինքն՝շուկաները և տնտեսավարողներն արձագանքեցին նոր պատժամիջոցներին ոչ այդքան ագրեսիվ և կտրուկ»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ այս անգամ էական տատանումներ ռուբլու փոխարժեքում չի նկատվի:

Արամյանի խոսքով, Հայաստանի կառավարությունն ամեն դեպքում շարժվում է այն սցենարով, որը նախանշված է միջնաժամկետ ծախսերի ծրագրով և պետական բյուջեի նախագծով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում