Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Գերմանիայի հակահետախուզությունը հայտնել Է երկրում թուրքական հատուկ ծառայությունների ակտիվացման մասին

Գերմանիայի հակահետախուզությունը հայտնել Է երկրում թուրքական հատուկ ծառայությունների ակտիվացման մասին
 ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի հակահետախուզությունն ունի տեղեկատվություն երկրի տարածքում թուրքական հատուկ ծառայությունների գործունեության ակտիվացման մասին, հաղորդել Է Neue OsnabrՖcker Zeitung թերթը՝ վկայակոչելով Գերմանիայի Սահմանդրության պաշտպանության ֆեդերալ գերատեսչության ղեկավար Հանս Գեորգ Մաասենին, տեղեկացնում Է «Արմենպերս»-ը: «Մենք տեղեկություններ ունենեք այստեղ թուրքական համայնքի նկատմամբ Թուրքիայի կառավարության ազդեցության մասին,- ասել Է Մաասենը: Նրա խոսքով՝ կան «թուրք ծագման բնակչության ահաբեկման» փորձեր, որը չի պաշտպանում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին:

Հուլիսի 20-ին Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Զիգմար Գաբրիելը հայտարարել Է, որ ԳԴՀ-ն կվերանայի Անկարայի նկատմամբ տնտեսական քաղաքականությունը, վարկային եւ ներդրումային ծրագրերը՝ Թուրքիայում իրավապաշտպանների կալանավորման պատճառով: Թուրքիայի ԱԳ նախարարությունը հարաբերությունների վերանայման մասին Գաբրիելի հայտարարությունները որակել Է անընդունելի եւ երկու երկրների միջեւ ճգնաժամը խորացնող, հաղորդել Է ՌԻԱ Նովոսին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am