Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արցախում վիրավորված երեք զինծառայողներից երկուսը տեղափոխվել են Երևան

Արցախում վիրավորված երեք զինծառայողներից երկուսը տեղափոխվել են Երևան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վերքեր ստացած երեք զինծառայողներից երկուսը տեղափոխել են Երևան և գտնվում են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով`  երրորդ զինծառայողը բուժումը շարունակում է Ստեփանակերտի հոսպիտալում, և նրա վիճակը նորմալ է:

«Երևան տեղափոխված զինծառայողների առողջական վիճակը բժիշկները բավարար են գնահատում: Մեկին տեղափոխվել են հիվանդասենյակ, իսկ մյուս զինծառայողը դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- ասաց Հովհաննիսյանը:

Ավելի վաղ՝ հուլիսի 7-ի առավոտվանից սկսած հակառակորդը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խախտում էր հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետներ ու նռնականետներ:

Ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով ՝ տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ էին ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am