Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմին ներկայացված ֆիլմերում արծարծվում են Ցեղասպանությունը վերապրածների խնդիրները

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմին ներկայացված ֆիլմերում արծարծվում են Ցեղասպանությունը վերապրածների խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իններորդ անգամ անցկացվող Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը բացվեց հուլիսի 10-ին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում:

«Ներկայացված կինոնկարներում արծարծվում են Հայոց ցեղասպանությունը վերապրածների, մեր ընդհանուր պատմությանն առնչվող խնդիրները: Այդ կնճռոտ պատմական իրադարձությունը մեր երկու ազգերին է վերաբերում: Կարծում եմ, որ թուրքերը պետք է պատրաստ լինեն բաց երկխոսության ու այս կինոպլատֆորմի մասնակիցները պատրաստ են դրան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:

Ծրագրի համակարգող Մարիա Եղիազարյանի խոսքով` ներկայացվել է տասը կինոնախագիծ: «Հինգը Հայաստանից են, հինգը` Թուրքիայից: Այս տարիներին նախագծերից քսաներեքը հաջողել են ու նկարահանվել են ֆիլմեր, որոնք ցուցադրվել են երկու երկրներում»,-ասաց նա:

Եղիազարյանը շեշտեց, որ Սերդար Օնալի կինոնկարը, որը իրենք են ֆինանսավորել, Ստամբուլի կինոփառատոնում տարվա լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել և այս տարի ներկայացված է նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնին:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am