Ինովացիա

10 տարի անց iPhone-ը հեղափոխություն կկատարի տեղեկատվության ընկալման բանագավառում. WSJ

1 րոպեի ընթերցում

10 տարի անց iPhone-ը հեղափոխություն կկատարի տեղեկատվության ընկալման բանագավառում. WSJ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 10 տարի հետո iPhone-ն ունակ կլինի ճանաչելու մարդկանց դեմքերը, հանդիպման համար պատրաստելու տեղեկատու նյութեր եւ գործնականում վայրկենապես տրամադրելու դրա վերծանումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կանխատեսմամբ հանդես Է եկել The Wall Street Journal (WSJ) թերթը, որը հիշեցրել Է, որ այս շաբաթ լրանում Է տասը տարին այն պահից, երբ վաճառքի հանվեց առաջին iPhone-ը:

Այն պահին, երբ նշվի այդ իրադարձության 20-ամյակը, կարծում Է թերթը, հեռախոսի արդի հայեցակարգն արմատապես կփոխվի: Ամենայն հավանականությամբ, դրանք կդառնան ավելի բարակ, դրանք, հավանաբար, հնարավոր կլինի մի քանի անգամ փաթաթել կամ ոլորել, դրանք կարելի կլինի տեղավորել դաստակին, ականջներին, պարանոցին, դրանք կունենան նոր գործառույթներ, ինչպիսին Է հավելյալ իրականությունը: Այն մեծ սարքերը, որոնք այժմ օգտագործվում են հավելյալ իրականության Էֆեկտ ստանալու համար, կմնան անցյալում, եւ դրանց փոխարինելու կգան «խելացի» ակնոցները: Դա, թերթի կարծիքով՝ հեղափոխություն կկատարի այն բանում, ինչ վերաբերում Է տեղեկատվության ստացմանը եւ իր հետեւանքներով համեմատելի կլինի սոսկ առաջին սմարթֆոնի հայտնվելու Էֆեկտի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում