Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Տարոն Մարգարյանն ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ

Տարոն Մարգարյանն ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Առողջապահության ոլորտի հարգելի աշխատակիցներ,

ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական ձեր տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ:

Մասնագիտական յուրաքանչյուր տոն, անշուշտ, լավ առիթ է, որ գնահատես բոլոր նրանց, ովքեր իրավամբ իրենց գործի նվիրյալն ու անխոնջ ծառան են:  Բուժաշխատողների դեպքում առանձնակի գնահատանքի է արժանանում նաև նրանց պատասխանատու առաքելությունը, քանզի նրանցից յուրաքանչյուրը լա՛վ գիտի, թե ինչ ասել է մարդկային կյանքն ու հանուն դրա մինչև վերջ պայքարելը:

Մարդկային կյանքեր փրկելն ու նրանց առողջությունը վերականգնելը, իրոք, առաքելություն է, որը պահանջում է անմնացորդ նվիրում, մասնագիտական հմտություններ և, որ ոչ պակաս կարևոր է, մարդկային բարձր որակներ: Այսօր մենք ունենք առողջապահության ոլորտի բազում այնպիսի մասնագետներ, ովքեր, բարձր պահելով մասնագիտության պատիվն ու հավատարիմ իրենց երդմանը, ամեն օր կյանք և առողջություն են պարգևում մարդկանց, երջանկացնում հազարավոր ընտանիքների:

Ու ես վստա՛հ եմ, որ դուք, հարգելի՛ բուժաշխատողներ, այսուհետ էլ կշարունակեք ապրել և աշխատել ձեր կոչմանն ու մարդասիրական առաքելությանը հավատարիմ, կշարունակեք հույս ու հավատ ներշնչել ձեր օգնության կարիքն ունեցող մարդկանց, պայքարել նրանց օր առաջ, ժամ առաջ առողջացնելու և ոտքի կագնեցնելու համար:

Համոզվա՛ծ եղեք, որ Երևանի քաղաքապետարանն էլ իր հերթին կշարունակի ոլորտում իրականացվող բարեփոխումների ծրագրերն ու քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների աշխատանքային պայմանների բարելավումը և ժամանակակից սարքավորումներով վերազինումը:

Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ՝ մաղթում եմ ամուր առողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ աշխատանքում և անձնական կյանքում»,- ասվում է ուղերձում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am