Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

ՀՀԿ-ն որոշել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում հայկական պատվիրակությունների ղեկավարների կազմը

 ՀՀԿ-ն որոշել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում հայկական 
պատվիրակությունների ղեկավարների կազմը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշել է, թե ովքեր են ղեկավարելու հայկական պատվիրակությունները  միջազգային խորհրդարանական կազմակերպություններում: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը  կղեկավարի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում՝ Էդուարդ Շարմազանովը, ԵԽԽՎ-ում՝ Արփինե Հովհաննիսյանը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում՝ Հերմինե Նաղդալյանը, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում՝  Արմեն Աշոտյանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը կշարունակի ղեկավարել Կորյուն Նահապետյանը, ՀՀ-ԵՄ խորհրդարանական հանձնաժողովի հայկական պատվիրակության ղեկավարը կլինի Արմեն Աշոտյանը, Ուղղափառության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը կգլխավորի Արտաշես Գեղամյանը, Միջխորհրդարանական միությունում՝ Արա Բաբլոյանը, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում՝ Մարգարիտ Եսայանը:

ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական հանձնաժողվի հայկական պատվիրակությունը կղեկավարի Արտաշես Գեղամյանը, ՀՀ-Վրաստան և ՀՀ-Բելառուս, ՀՀ-Կիպրոս հանձնաժողովներում՝ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովում՝ Արա Բաբլոյանը, ՀՀ-ԱՄՆ միջխորհրդարանական հանձնաժողովում՝ Արփինե Հովհաննիսյանը :

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am