Բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը
14:22, 8 Հունիս 2017
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցող Հաաստանի հավաքականի կազմում տեղի է ունեցել փոփոխություն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի որոշմամբ 69 կգ քաշային կարգում Գոռ Երիցյանի փոխարեն հանդես կգա Ռիո-2016-ի մասնակից Վլադիմիր Մարգարյանը: Այսպիսով, Խարկովում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում