Արկադի Վոլոդոսի մենահամերգի օրը փոխվել է
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ դաշնակահար Արկադի Վոլոդոսի հունիսի 8-ին կայանալիք մենահամերգը տեղի կունենա հուլիսի 3-ին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի մամուլի ծառայությունից, համերգի օրը տեղափոխելու պատճառն արտիստի առողջական խնդիրներն են, ինչի հետեւանքով նա չի կարողացել Երեւան հասնել: « Արկադի Վոլոդոսի մենահամերգը չի չեղարկվում, այն տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում հուլիսի 3-ին, ժամը 19:30-ին: Բոլոր տոմսերն ուժի մեջ են»,-տեղեկացրին փառատոնի մամուլի ծառայությունից:
Վիրտուոզ դաշնակահարը մենահամերգի ընթացքում կկատարի Շոպենի, Բրամսի և Շուբերտի ստեղծագործությունները: Նրա հետ Երևան է ժամանելու «Ստեյնվեյ ընդ սանս» ռոյալների հայտնի մասնագետներից մեկը, ով պետք է նախապատրաստի Արամ Խաչատրյան համերգասրահի ռոյալը Արկադի Վոլոդոսի մենահամերգի համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում