Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Հայաստանի մանկատներում  633 երեխա են ապրում

Հայաստանի մանկատներում  633 երեխա են ապրում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խնամքի հաստատություններում 2016 թվականի դրությամբ գրանցված են 3500 երեխա, որոնցից 633-ն ապրում են մանկատներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեխաներից 450-ը հաշմանդամություն ունեն: 541-ն ապրում են գիշերային խնամքի կենտրոններում, իսկ 2047-ը սովորում են հատուկ դպրոցներում:

ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը կարեւորում է Հայաստանում իրականացվող ներառական կրթության ծրագիրն ու նշում, որ մեր երկիրն այդ առումով բավական մեծ փորձ ունի: «Մեր համար առաջին խնդիրը մնում  է այն, որ կրթական հաստատություններում հաշմանդամություն ունեցող երեխաներին ոչ թե խղճան, այլ համարեն իրենց շրջապատի կարեւոր մասնիկը»,-ասաց նա:

ԿԳՆ փոխնախարարը վստահեցրեց, որ ոչ մի միջոց լիարժեք չի կարող գործել, եթե երեխան դուրս է գործունեության դաշտից:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող 12 հաստատություններում ապրող 699 տղաների եւ 602 աղջիկների 90 տոկոսը մեկ կենսաբանական ծնող ունի: Վայոց Ձորի մարզում եւ Արարատի մարզում չկան խնամքի հաստատություններ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am