Հասարակական

Վահան գյուղի ֆերմաներից մեկում 30 գլուխ ոչխար է հոսանքահարվել

1 րոպեի ընթերցում

Վահան գյուղի ֆերմաներից մեկում  30 գլուխ  ոչխար է հոսանքահարվել

ԳԱՎԱՌ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի` Մովսես Բալյանին պատկանող ոչխարաբուծական ֆերմայում անցած գիշեր հոսանքահարման հետեւանքով սատկել են 30 գլուխ մայր ոչխար եւ գառներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանը, ոչխարաբուծական ֆերմայի տանիքը ունի երկաթե ծածկ, ինչի վրա էլ ընկել է քամու կտրած էլեկտրական լարը՝ սպանելով անմիջական լարման տակ ընկած ոչխարներին:

«Առավոտյան հովիվը գնացել է գոմի դուռը բացելու եւ հոտն արոտի հանելու: Նա եւս հոսանքահարվել է, ինչը, բարեբախտաբար, չի վերջացել մահացու ելքով: Նրա ահազանգով էլեկտրիկը մեկուսացրել է էլեկտրական հոսանքի հաղորդալարը: Դրանից հետո միայն անասնատերերը մտել են ֆերմա: Սատկած անասունները պատկանում են մի քանի տնտեսությունների: Ընդհանուր վնասը կազմում է ավելի քան մեկ միլիոն դրամ: Անասնաբույժի տված եզրակացության համաձայն՝ սատկած կենդանիների միսը պիտանի չի եղել օգտագործման»,-ասաց Գուրգեն Բալյանը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում