Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մենք ենք ընտրելու մեր պատրիարքին. ստամբուլահայերը բոյկոտում են Աթեշյանին

Մենք ենք ընտրելու մեր պատրիարքին. ստամբուլահայերը բոյկոտում են Աթեշյանին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցում հավատավորներն իրենց բողոքն են հայտնել Պոլսո պատրիարքական փոխանորդի պաշտոնից հրաժարվել չցանկացող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:

Եկեղեցում Աթեշյանը քարոզի ժամանակ սկսել է խոսել «Մայրերի օրվա» կարևորության մասին՝ շնորհավորելով բոլոր մայրերին տոնի առթիվ: Սակայն երբ նա սկսել է քարոզը, ներսում գտնվող հավատացյալների մի խումբ ցուցադրաբար դուրս է եկել եկեղեցուց: Պատարագի ավարտին եկեղեցու դռան մոտ կանգնած 15 հոգանոց խումբը բարձրացրել է պաստառներ «Մենք ենք ընտրելու մեր պատրիարքին» գրությամբ:

Ուշագրավ է, որ սա Աթեշյանին բոյկոտելու ստամբուլահայերի առաջին փորձը չէ: Նախորդ շաբաթների ընթացքում Աթեշյանի մասնակցությամբ իրականացվող մի ծիսակատարության ժամանակ մի մարդ բարձրացրել է Աստվածաշունչը՝ բողոքի լուռ ակցիա իրականացնելով: Բացի այդ, «Մարալ» երաժշտական ու պարային համույթի միջոցառման ժամանակ Աթեշյանի դեմ ելույթ են ունեցել երկու հիմնադրամի նախագահ, իսկ նույն միջոցառմանը պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ուղերձի ընթերցումից հետո հավաքվածները երկար ժամանակ ծափահարել են նրան:

Պոլսո Հայոց պատրիարքարանում մարտի 15-ին գումարված հոգևորականների ժողովը պատրիարքական տեղապահ էր ընտրել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին: Աթեշյանը, սակայն, ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ներկայացրել էր նահանգապետարանից ստացված գրությունը, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Նա հրաժարվել էր հեռանալ պատրիարքական փոխանորդի պաշտոնից՝ ասելով, որ թուրքական իշխանություններն իբրև պատրիարքարանի պաշտոնական ներկայացուցիչ միայն իրեն են ճանաչում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am