Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Թուրքիայում ոստիկանությունը հարձակվել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր հրապարակող հրատարակչատան վրա

Թուրքիայում ոստիկանությունը հարձակվել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր 
հրապարակող հրատարակչատան վրա

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ոստիկանությունը մայիսի 7-ին հարձակվել է հայտնի հրապարակախոս, Հայոց ցեղասպանությունը ճանաչած գործիչ Ռագըփ Զարաքոլուի և նրա կնոջ՝ Այշենուր Զարաքոլուի հիմնադրած «Բելգե» հրատարակչատան վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Շուրջ 40 տարի ընդդիմադիր բովանդակությամբ գրականության լույս ընծայմամբ զբաղվող «Բելգե» հրատարակչատանը ոստիկանությունն առգրավվել է երկու հազար գիրք: Թեպետ ոստիկանական աշխատակիցները հայտնել են, որ «Պետություն չունեցող քրդեր» և «Մահվանից ավելի դժվար որոշումներ» գրքերը հավաքելու որոշում ունեն, սակայն առգրավվել են այլ գրքեր ևս:

Հրատարակչատան աշխատակից Մեհմեթ Ալի Վարըշը ձերբակալվել է, ապա ավելի ուշ ազատ արձակվել:

«Բելգե» հրատարակչատունը հայտնի է Հայոց ցեղասպանության ու հայկական հարցի վերաբերյալ մի քանի տասնյակ գրքերի տպագրությամբ: Դրա հիմնադիր Զարաքոլուն բազմիցս այցելել է Հայաստան, նա դատապարտել է հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը՝ կոչ անելով թուրքական պետությանը ևս առերեսվել իրականությանը: Ներկայում Զարաքոլուն որպես վտարանդի բնակվում է Եվրոպայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am