Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Երևանում կտեղադրվեն Սիլվա Կապուտիկյանի և հայ անվանի այլ գործիչների հուշատախտակները

Երևանում կտեղադրվեն Սիլվա Կապուտիկյանի և հայ անվանի այլ գործիչների 
հուշատախտակները

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու գումարած հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քննարկել և հավանություն է տվել մայրաքաղաքի Ս. Կապուտիկյան փողոցի հ. 1 հասցեում ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, անվանի գրող, հրապարակախոս Սիլվա Կապուտիկյանի և ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Շիրազի հիշատակը հավերժացնող հուշատախտակները տեղադրելու մասին որոշման նախագծին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ավագանու մեկ այլ որոշմամբ Բուզանդի փողոց հ. 30 հասցեում կտեղադրվի ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: 

Երևանի ավագանին հավանություն է տվել նաև պրոֆեսոր Մանուկ Մալխասյանի հուշատախտակը մայրաքաղաքում տեղադրելու մասին որոշման նախագծին:

Նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս արժանացել են ավագանու հավանությանը: Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 30-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am