Միջազգային

«Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ը հարձակում են սկսել ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող Տաբկա քաղաքի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

«Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ը հարձակում են սկսել ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող Տաբկա քաղաքի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված ընդդիմադիր կոալիցիան, որը ներառում է քրդական ինքնապաշտպանական խմբեր, հարձակում է սկսել սիրիական Տաբկա քաղաքի ուղղությամբ: Այդ քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով ՏԱՍՍ գործակալությանը, քուրդ զինյալները հարձակումը սկսել են արևելյան և արևմտյան ուղղություններից:

Firat գործակալության տվյալներով, «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ը կարողացել են առաջ գնալ 1.5 կմ-ով, չնայած քաղաքի ծայրամասերն ականապատված են «Իսլամական պետության» կողմից: Ներկայում թեժ մարտեր են ընթանում Տաբկա քաղաքում, տեղեկություններ են հաղորդվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 10 զինյալների սպանության մասին:

Դեպի Ռաքքա տանող ճանապարհին Տաբկանը կարևոր առաջապահ տարածք է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համար: Այն Սիրիայում ահաբեկիչների համար ծառայում է որպես հիմնական հարթակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում