Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունվար

ՀՀ գլխավոր դատախազությունը լրատվամիջոցներին կոչ է անում ընտրախախտումների վերաբերյալ տեղեկությունները բովանդակային ներկայացնել

ՀՀ գլխավոր դատախազությունը լրատվամիջոցներին կոչ է անում ընտրախախտումների 
վերաբերյալ տեղեկությունները բովանդակային ներկայացնել

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազությունը լրատվամիջոցներին կոչ է անում ընտրախախտումների վերաբերյալ տեղեկություններն ավելի բովանդակային ներկայացնել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Սևակ Հովհաննիսյանն ընդգծեց, որ լրատվամիջոցներով շատ հաճախ ներկայացվում են տեղեկություններ ընտրախախտումների վերաբերյալ, որոնք բովանդակային առումով տեղեկատվություն չեն պարունակում: «Ես կոչ եմ անում լրատվամիջոցներին հրապարակել կոնկրետ և բովանդակային տեղեկություններ ընտրախախտումների վերաբերյալ, որպեսզի իրավապահ մարմինների աշխատանքն էլ արդյունավետ լինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Հովհաննիսյանը: 

Նրա խոսքով` ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի հրապարակումներից ոչ մեկը դուրս չի մնացել ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորված աշխատանքային խմբի ուշադրությունից: Սևակ Հովհաննիսյանը հայտնեց, որ բոլոր հրապարակումները ուսումնասիրվել են, քայլեր են ձեռնարկվել ընտրախախտում թույլ տված անձանց ինքնությունը պարզելու և նրանց պատասխանատվության ենթարկելու հարցը բարձրացնելու ուղղությամբ: 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ