Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Մարտ

Սերժ Սարգսյանը հայ գիտնականներից ակնկալում է ավելի շատ ակտիվություն և գիտական նոր նվաճումներ


ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը գիտությունների ազգային ակադեմիայի անդամներից ավելի շատ ակտիվություն ու նոր գիտական նվաճումներ է ակնկալում: ՀՀ ԳԱԱ-ում նախագահության տարեկան հաշվետվության ներկայացման միջոցառման ընթացքում ՀՀ նախագահը նկատեց, որ շատերի մոտ պասիվություն է նկատում: «Ես կրկին ցանկանում եմ անդրադառնալ շատ-շատ մարդկանց պասիվությանը: Գիտեք` ագրեսիվ փոքրամասնությունը շատ խնդիրների է խոչընդոտում: Ուստի, ես ակնկալում, եմ, որ այն մարդիկ, ովքեր կարող են նոր միտք ասել, այն մարդիկ, ովքեր կարող են օգուտ բերել, մի փոքր ավելի ակտիվ լինեն Դուք էլ պիտի փոխվեք, ինչպես մենք ենք փորձում փոխվել: Այդ փոփոխությունները բոլոր տեղերում անհրաժեշտ են, բայց փոփոխությունը ինքնըստինքյան հարց չի լուծում: Փոփոխությունը պիտի բերի դրական արդյունքների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Նախագահ Սարգսյանը:

Դիմելով  ներկաներին` ՀՀ Նախագահն ընդգծեց, որ նրանցից ակնկալում է ակտիվություն, գիտության մեջ նվաճումներ, ակնկալում է, որ այդ նվաճումները հնարավոր լինի օգտագործել պրակտիկայում, ակնկալում է, որ երիտասարդներին ավելի շատ  ընդառաջեն: «Երիտասարդների մոտ փորձը քիչ է, բայց էներգիան շատ է: Եվ շատ դեպքերում այդ էներգիայի առկայությունը լավ արդյունքների է բերում: Իհարկե, մեկ-մեկ բացասական էլ է լինում այդ էներգիան, սակայն հիմնականում լավ արդյունքների է բերում: Սա է իմ ակնկալիքը ձեզանից»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Նա հավելեց, որ դեմ չի լինի մայիսին կամ հունիսին, երբ ավարտված կլինեն քաղաքական գործընթացները, նեղ կազմով հավաքվել և քննարկել, թե ինչ քայլեր են հարկավոր երկրում գիտությունը զարգացնելու համար:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ