1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն ընտրվել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ

 Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն ընտրվել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը մարտի 15-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ընտրվել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Լույս» պարբերականը:

Տեղապահի ընտրություններում նախապես թեկնածություն էին ներկայացրել երեք հոգևորական` Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Սակայն Մաշալյանը նախօրեին հայտնել էր, որ պատրաստվում է մարտի 15-ին հայտարարել իր թեկնածությունը հանելու մասին, որպեսզի ձայները չբաժանվեն: Նա կոչ  էր արել իր կողմնակիցներին ձայները տալ Բեքչյանին: Ավելի վաղ Բեքչյանին իր աջակցությունն էր հայտնել նաև Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, ով պատրիարքի հավանական թեկնածուներից մեկն է:

Քվեարկությունը իրականացվել է դռնփակ կարգով` պատրիարքարանի 30 հոգևորականի կողմից: Պոլսո պատրիարքի տեղապահ է ընտրվել առավելագույն ձայներ ստացած թեկնածուն:

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը ղեկավարելու է նոր պատրիարքի ընտրության կազմակերպման գործընթացը, ինչպես նաև լինելու է պատրիարքարանի փաստացի ղեկավարը մինչև նոր պատրիարքի ընտրվելը: Տեղապահի ընտրությունից հետո Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը թողնելու է փոխանորդի իր պաշտոնը:

Տեղապահի ընտրությունից հետո կձևավորվի Նախաձեռնող խումբը, որը պետք է նախապատրաստի նոր պատրիարքի ընտրության գործընթացը: Խումբն ամեն ամիս ժողովրդին պատրիարքի ընտրության գործընթացի վերաբերյալ զեկույց կներկայացնի: Այն պետք է հավասար պայմաններ ապահովի պատրիարքական թեկնածուների համար` նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով: Եթե վեց ամսվա ընթացքում պատրիարքի ընտրություններ չիրականացվեն տեղապահի և Նախաձեռնող խմբի համար վստահության քվե կպահանջվի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]