Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Յոթ մարդ Է տուժել Դյուսելդորֆի կայարանում կացնով մարդկանց վրա կատարված հարձակման հետեւանքով

Յոթ մարդ Է տուժել Դյուսելդորֆի կայարանում կացնով մարդկանց վրա կատարված հարձակման հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի գլխավոր կայարանում կացնով մարդկանց վրա հարձակված եւ հինգ հոգու վիրավորած տղամարդը, հավանաբար, հոգեկանի հետ կապված խնդիրներ ունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի ֆեդերալ երկրամասի ոստիկանությունը: «Կասկածյալը նախկին Հարավսլավիայից սերած 36-ամյա տղամարդ Է, որը բնակվում Է Վուպերտալ քաղաքում: Նա, հավանաբար, հոգեկան խնդիրներ ունի»,- նշել Է ոստիկանությունը Facebook սոցիալական ցանցի իր Էջում:     
Ընդհանուր առմամբ ոստիկանությունն արձանագրել Է, որ հարձակման հետեւանքով տուժել Է յոթ մարդ: Նրանցից երեքը ծանր վերքեր են ստացել: Ոստիկանությունը հետաքննություն Է վարում: 
Հիմնվելով հետաքննության նախնական նյութերի վրա՝ ոստիկանությունը ենթադրում Է, որ չարագործը գործել Է միայնակ:  
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել Էր, որ կասկածյալը կայարանից ոչ հեռու փորձել Է փախչել հետապնդումից, բայց նրան բռնել են: Հետապնդման ընթացքում նա տուժել Է եւ այժմ գտնվում Է հիվանդանոցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am